211652_close_icon
views-count1778 դիտում article-date 20:10 09-02-2015

Արագածոտնի մարզի Արագած և Ապարան քաղաքներում ձնաբուք է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է ձնաբքի և ցածր տեսանելիության պատճառով: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Մ-3 միջպետական ավտոճանապարհի Շենավան-Ծիլքար հատվածը և Արագածոտնի մարզի Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Արագած և Ապարան քաղաքներում ձնաբուք է: Ձյուն է տեղում Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի, Տավուշի մարզի Դիլիջան և Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր