Մերձմոսկվայում իրար է բախվել 37 մեքենա. կան տուժածներ
Մերձմոսկվայի Ժուկովսկի շրջանում իրար են բախվել 37 մեքենա:
Վթարի պատճառը եղել է ճանապարհի վատ տեսանելիությունը:
Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել էին, որ 20 ավտոմեքենա է բախվել, սակայն հետո պարզվել է, որ դրանց թիվն ավելի է:
[img]/ups/images/052766600142355640245702.jpg[/img]
Լրատվամիջոցները հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել ոչ միայն մառախուղի, այլ նաև մերկասառույցի պատճառով:
Լրատվամիջոցները պարզաբանել են նաև, որ սկզբում բախվել է 2 բեռնատար, այնուհետև մարդատար ավտոմեքենաները հերթով բախվել են իրար:
Կան տուժածներ, նրանցից ոմանք արգելափակվել են իրենց մեքենաների մեջ: