3454 դիտում
15:26 10-02-2015
Նախկին գերի Արսեն Խոջոյանը տեղափոխվել է հիվանդանոց. նրա մարմինը վերքերով է պատված
Ադրբեջանում անցյալ տարվա մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված 23-ամյա Արսեն Խոջոյանի փետրվարի 3-ից տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ մարմինը վերքերով է պատվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` տիկին Սվետան:
«Ասում են՝ նյարդային ապրումներից է մարմինը կրկին վերքերով պատվել: Բայց հիմա սիստեմա են տալիս, արդեն դեպի լավն է գնում: Տեսնենք՝ ինչ լինի»,- ավելացրեց Ա.Խոջոյանի մայրը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջական վիճակն օր-օրի վատանում է: Հարազատները կասկածներ ունեն, որ գերության ընթացքում նրան էլ են դիզվառելիք ներարկել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա հորաքույրը՝ Հեղինե Խոջոյանը: Նա նշել էր, որ տղայի ոտքերը շատ դժվարությամբ են գործում: «Ոտքերը քաշվում են, ինքը շատ թույլ է, ուռչում է, շնչառությունը չի բավականացնում, քթից արյուն է գալիս: Կասկածներ ունենք, որ նրան էլ են դիզվառելիք ներարկել»,- ասել էր նա: Սակայն ստուգումները հերքել էին այդ վարկածը:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը թեեւ լրատվամիջոցներին չէր հայտնել, բայց նրան գրեթե ամեն օր ծեծել էին գերության մեջ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: Միաժամանակ ավելացրել, որ ոչ թե խոշտանգել են, այլ ծեծել: «Ես իր հետ եմ զրուցել: Ասում է՝ ծեծում էին, որ դիրքերից զինվորական ինֆորմացիա հաղորդեր, բայց նա զինվորական ոչ մի ինֆորմացիայի տեղյակ չէ: Բայց դե այնպես չեն ծեծել, որ հետքերը պահպանվեն: Բայց տղան շատ թույլ է, անգամ փայտ չի կարողանում կոտրել, անասուններին տիրություն անել: Ասում է նաեւ, որ հաց չի կերել՝ վախենալով, որ իրեն կթունավորեն»,- ասել էր գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
1509 դիտում
16:42 28-10-2014
Նախկին գերի Արսեն Խոջոյանը շուրջ 1 ամիս անց դուրս գրվեց հիվանդանոցից
Այս բաժնից
20950 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4627 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է