1998 դիտում
09:21 12-02-2015
Քննարկվել է Գյումրիի դեպքերից հետո ձերբակալված Մնացական Ալեքսանյանին խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրելու հարցը. ՀԺ
«Հայկական ժամանակ», որ ըստ տեղեկությունների, Քննչական կոմիտեում երեկ քննարկվել է Գյումրիի դեպքերից հետո ձերբակալված, այնուհետև ազատ արձակված սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրելու հարցը:
Սառնաղբյուրցի երիտասարդը փետրվարի 4-ին որպես վկա հրավիրվել էր ոստիկանության Մարալիկի բաժին, հետո տեղափոխվել Գյումրի, որտեղ էլ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով ձերբակալվել էր՝ առանց մեղադրանք առաջադրելու: Քննչական կոմիտեն պնդում էր, թե իրենք դեմ են եղել երիտասարդի ձերբակալությանը և քննիչը օրենքով ՚ սահմանված կարգով բողոքարկել էր դատախազի որոշումը: Բողոքի ալիքի ճնշման տակ, սակայն. Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի ցուցումով, փետրվարի 6-ին Մնացական Ալեքսանյանն ազատ արձակվեց: Հիմա, փաստորեն Քննչական կոմիտեն քննարկում է երիտասարդին մեղադրանք առաջադրելու հարցը: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ալեքսանյանը այսօր առավոտյան ժամը 11-ին հրավիրվել է Շիրակի մարզային քննչական վարչություն, ինչը ևս մեկ հիմնավորում է, որ նրան այսօր կարող են մեղադրանք առաջադրել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6762 դիտում
10:04 23-06-2015
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով. aravot.am
2087 դիտում
21:59 06-09-2014
Հերթական անգամ Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով. Pastinfo.am
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը