211652_close_icon
views-count1515 դիտում article-date 22:56 12-02-2015

Սրբոց Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Փետրվարի 12-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Սրբոց Վարդանանց զորավարների տոնին: Հանդիսությունը բացվեց Տերունական աղոթքով, հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Արդեն վեց տարի է, ինչ ճեմարանի և Պետական համալսարանի համատեղ ջանքերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ոգեկոչվում է Ավարայրի նահատակների հիշատակը: Վարդանանց սխրանքի պատմական նշանակության և հետագա դարերում նրա ունեցած ազդեցության մասին բանախոսություն ներկայացրեց Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս պատմական գիտությունների դոկտոր Արտակ Գնունին: Հանդիսության ընթացքում Վարդանանց խորհուրդին նվիրված հոգևոր ու հայրենասիրական երգերով և ասմունքով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողները: Այնուհետև իր պատգամն ու օրհնությունը ներկաներին բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նմանատիպ նյութեր