1527 դիտում
15:01 13-02-2015
ԱՄՆ-ին սպառնում է հազարամյակի ամենաուժեղ երաշտը
21-րդ դարի 2-րդ կեսին ԱՄՆ-ի հարավ-արևմտյան նահանգներին կսպառնա 1000-ամյակի ամենաուժեղ երաշտը, գրում է Science Advances գիտական ամսագիրը:
Գիտնականները պատմական արձանագրությունների հիման վրա մի քանի մոդուլներ են կառուցել Հյուսիսային Ամերիկայի կլիմայի վերաբերյալ, կատարել են նաև ԱՄՆ-ի տարեկան տեղումների քանակի մանրազննին վերլուծություն և հածվի առել գլոբալ տաքացման հետևանքները:
Նրանք եկել են եզրահանգման, որ երաշտի նախանշաններն արդեն երևում են: Վերջին տարիներին ԱՄՆ-ի արևմտյան նահանգները, մասնավորապես՝ Օքլահոմայում, Կալիֆորնիայում, Թեխասում և Արիզոնայում ջրի բացակայություն է նկատվում: Բացի այդ, խոշորագույն՝ Միդի և Փաուելլի ջրավազաններում ջրի մակարդակն ամենացածր աստիճանում է գտնվում:
Նմանատիպ նյութեր
1059 դիտում
17:44 26-08-2014
«Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» լուսանկարների ցուցահանդեսը Սուրբ Աթոռում
1400 դիտում
17:12 29-06-2015
Բուլղարիայում Ք.ա. 5-րդ հազարամյակի «արհեստանոց» է հայտնաբերվել
Այս բաժնից
898 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4354 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1285 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար