211652_close_icon
views-count2580 դիտում article-date 23:51 14-02-2015

Պորոշենկոն խոստացել է Նազարբաևին ժամանակին՝ փետրվարի 15-ի ուղիղ կեսգիշերին դադարեցնել կրակը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսազրույցում խոստացել է, որ Ուկրաինայի ռազմական ուժերը նշված ժամանակին՝ փետրվարի 15-ի ուղիղ կեսգիշերին, կդադարեցնեն կրակը: Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունից հայտնել են, որ Պորոշենկոն վստահեցրել է, որ ուկրաինական կողմը կդադրեցնի կրակը նշված ժամանակ, ուշադրություն հրավիրելով հակառակ կողմի նույնանման գործողության պարտադիր կատարման անհրաժեշտության վրա: Բացի այդ, Նազարբաևը շեշտը դրել է և կոչ է արել խստորեն հետևել Մինսկում ձեռք բերված հակամարտության վերաբերյալ պայմանավորվածությունների կատարմանը, իսկ Պորոշենկոն Ղազախստանի նախագահին շնորհակալություն է հայտնել ճգնաժամի լուծմանն ուղղված միջոցներ ձեռնակելու համար՝ խնդրելով նրան շարունակել ուշադրություն դարձնել այդ խնդրին:

Նմանատիպ նյութեր