2466 դիտում
14:05 12-02-2015
Պայմանավորվել ենք փետրվարի 15-ից դադարեցնել կրակը. Պուտինը՝ Մինսկում ընթացած բանակցությունների արդյունքների մասին
Մինսկում նորմանդական ձևաչափով Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի նախագահների միջև 16 ժամ տևած բանակցությունների ավարտից հետո լրագրողներին է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վերջինս հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել փետրվարի 15-ին, ժամը 00:00-ից կրակը հակամարտության գոտում դադարեցնելու մասին: Բանակցությունների վերջին ժամերին նրանց է միացել Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցով շփման խմբում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալիավինին:
«Կարծում եմ, որ շատ բաների շուրջ ենք պայմանավորվել: Առաջին հերթինմ պայմանավորվել ենք փետրվարի 15-ին ժամը 00:00-ից կրակը դադարեցնելու մասին»,-ասել է Պուտինը:
Երկրորդ հարցը, որը ՌԴ նախագահը չափազանց կարևոր է համարել, սպառազինությունները հակամարտության գոտուց հեռացնելն է: Նրա խոսքով՝ լուծվել է երկարատև կարգավորման հեռանկարով կարևորագույն հարցերի մի ողջ շարք: «Եվ այստեղ կարևոր եմ համարում սահմանադրական բարեփոխումը, որումպետք է հաշվի առնել Դոնբասում բնակվող մարդկանց օրինական իրավունքները»,-ընդգծել է նա:
Նմանատիպ նյութեր
10400 դիտում
22:26 12-12-2020
Հրանտ Բագրատյան. Ասում են, պայմանավորվել ենք, որ այս գյուղերը մեզ պիտի տաք. Նիկոլ, էլ ի՞նչ ես պայմանավորվել
2583 դիտում
23:51 14-02-2015
Պորոշենկոն խոստացել է Նազարբաևին ժամանակին՝ փետրվարի 15-ի ուղիղ կեսգիշերին դադարեցնել կրակը
Այս բաժնից
1096 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2895 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1039 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում