211652_close_icon
views-count1457 դիտում article-date 10:40 16-02-2015

ՄԱԿ-ը պահանջել է անհապաղ ազատ արձակել Եմենի նախագահին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով կոչ է արվում Եմենում իշխանությունը զավթած «Խութի» շիա ապստամբներին բանակցությունների սեղանի շուրջ նստել, հաղորդել է BBCն: Բանաձևը չի ենթադրում պարտավորությունների ռազմական պարտադրում, որը պնդում էին Պարսից ծովածոցի մի քանի պետություններ: Այն պահանջում է Եմենի նախագահ Աբդրաբու Մանսուր Խադիին անհապաղ ազատ արձակել տնային կալանքից: Եմենի մայրաքաղաք Սանան ապստամբների վերահսկողության տակ անցավ այս տարվա հունվարին, ինչից հետո շատ պետություններ դադարեցրին իրենց դեսպանատների գործունեությունը Սանայում:

Նմանատիպ նյութեր