211652_close_icon
views-count1876 դիտում article-date 12:12 17-05-2016

Brent նավթի գինը հասել է 49 դոլարի

Նավթի համաշխարհային գները այսօր առավոտյան կրկին բարձրացել են Լոնդոնի և Նյու Յորքի էլեկտրոնային առևտրի բորսաներում: Ինչպես հաղորդում է Rosbalt-ը, Brent էտալոն նավթի հուլիսյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0,49 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49,21 ԱՄՆ դոլար: WTI թեթև նավթի հունիսյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0,92 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 48,16 ՄԱՆ դոլար:

Նմանատիպ նյութեր