211652_close_icon
views-count1189 դիտում article-date 14:35 17-02-2015

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Եկեղեցու առաջնորդին

Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թևադրոս Բ-ին Լիբիայում ահաբեկիչների կողմից քսանմեկ ղպտի քրիստոնյաների սպանության կապակցությամբ: Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել ղպտի քրիստոնյաներին, Եգիպտոսի ժողովրդին և սպանվածների ընտանիքներին: Դատապարտելով իրականացված ոճրագործությունը` Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել միջազգային հանրությանը առավել ջանքեր գործադրել Միջին Արևելքում արդարության և համերաշխության հաստատման համար, որպեսզի բացառվեն բռնություններն այն շրջաններում, ուր քրիստոնյաներն ու մահմեդականները դարեր շարունակ ապրում են խաղաղության և ներդաշնակության մեջ:

Նմանատիպ նյութեր