211652_close_icon
views-count1068 դիտում article-date 16:48 17-02-2015

Նավալնի եղբայրների ազատազրկման ժամկետը կարող է երկարացվել

ՌԴ դատախազությունը իր բողոք-դիմումով պահանջել է խստացնել Նավալնի եղբայրների պատիժը և Մոսկվայի քաղաքային դատարանից «Իվ Ռոշե»-ի գործով դատապարտել Ալեքսեյ Նավալնիին 10, իսկ նրա եղբորը՝ Օլեգ Նավալնիին՝ 8 տարվա ազատազրկման, հաորդում է Ria Novosti-ն: 2014 թվականի դեկտեմբերի վերջին դատարանը Ա. Նավալնիին դատապարտեց 3,5 տարվա պայմանական ազատազրկման, իսկ նրա եղբորը՝ Օլեգ Նավալնիին՝ նույն ժամկետով ազատազրկման, սակայն ճաղավանդակների հետևում: Վերջիններիս մեղադրանքո էր առաջադրվել «Իվ Ռոշե» ընկերությունից 26 մլն ռուբլի և ևս մեկ այլ ընկերությունից 4 մլն ռուբլի հափշտակելու համար: Ներկա պահին Ա. Նավալնին շարունակում է մնալ տնային կալանքի տակ, իսկ Օ. Նավալնին՝ բանտում:

Նմանատիպ նյութեր