1435 դիտում
16:43 17-02-2015
Տուբերկուլոզի բուժման նոր մոտեցումներն արդյունավետ բուժում են ապահովում
Մեկնարկեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համաժողովը` նվիրված տուբերկուլոզի հիմնախնդիրներին։ ՀՀ առողջապահության նախարարության և «Բժիշկներ առանց սահմանների» միության կողմից կազմակերպված հերթական` 4-րդ համաժողովին մասնակցում են ինչպես մեր, այնպես էլ` ավելի քան 10 երկրից ժամանած շուրջ 140 մասնագետներ, միջազգային փորձագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի գրասենյակի, Գլոբալ հիմնադրամի։
«Գիտական այս ֆորումը համախմբել է տուբերկուլոզի բուժմամբ զբաղվող տեղական և միջազգային ճանաչված մասնագետների ներուժը, հնարավորություն տվել ներկայացնելու երկրների, այդ թվում Հայաստանի լավագույն փորձը, տուբերկուլոզի բուժման, նորագույն մոտեցումներն ու մոդելները, նոր դեղերի ու սխեմաների կիրառումը, ինչպես նաև տարածաշրջանում առկա` միգրացիայով պայմանավորված խնդիրները: Որքան էլ զարգանում են բժշկագիտությունն ու դեղագիտությունը, տուբերկուլոզը շարունակում է մնալ հանրային առողջապահական հիմնախնդիրներից մեկը»,-ասված էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղերձում:
Երկօրյա համաժողովի բավական խիտ օրակարգում ընդգրկված են ոչ միայն գիտական ու տեսական զեկուցումներ, այլև ժամանակակից բուժման գործնական ցուցադրություններ` տեսաֆիլմերով։
ՀՀ Տուբերկուլոզի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը ներկայացրեց համաճարակային իրավիճակը Հայաստանում, բուժման նոր մեթոդների կիրառումն ու արդյունքները, առկա խնդիրները։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում ավելի քան 8-9 մլն մարդ հիվանդանում և 1.4 միլիոն մարդ մահանում է այս հիվանդությունից: Առավել վտանգավոր են տուբերկուլոզի դեղակայուն, մասնավորապես` բազմա և գերդեղակայուն ձևերը:
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրականացնում է Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագիրը` կիրառելով բոլոր ոլորտները և միջոցառումները:
Եվրոպական տարածաշրջանում մեր երկիրը հանդես է գալիս գերդեղակայուն տուբերկուլոզի բուժման, նոր սերնդի հակատուբերկուլոզային դեղերի կիրառման, հակատուբերկուլոզային համակարգում ֆինանսավորման նոր մեխանիզմների և հոսպիտալացման նոր չափանիշների ներդրման, հիվանդների ամբուլատոր բուժման տարբեր մոդելների կիրառման լավագույն փորձով: Այդ ամենի արդյունքում Հայաստանում տարեցտարի նվազում են տուբերկուլոզի հիվանդացության և մահացության ցուցանիշները»,-նշեց Վահան Պողոսյանը:
«Բժիշկներ առանց սահմանների» միությունը Հայաստանում գործունեություն է ծավալում 1988 թվականից՝ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով:
2005 թվականից կազմակերպությունը տուբերկուլոզի վերահսկողության ծրագրի շրջանակում սերտորեն համագործակցում է ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության նախարարությունների և Հայաստանի ազգային տուբերկուլոզի կենտրոնի հետ։ Նպատակն է բարելավել դեղակայուն տուբերկուլոզի (ԴԿ ՏԲ) ախտորոշումն ու բուժումը հատկապես Երևանում, Արմավիրի, Արարատի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Բժիշկներ Առանց Սահմանների կազմակերպությունը 1999 թվականից աջակցում է նաև Ղարաբաղում իրականացվող ԴԿ ՏԲ ծրագրին:
Նմանատիպ նյութեր
1477 դիտում
15:39 05-02-2015
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը տուբերկուլոզի վերաբերյալ իրազեկման ակցիաներ է անցկացնում. տեսանյութ
1288 դիտում
19:57 16-02-2015
Տուբերկուլոզի բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները` համաժողովի թեմա
2288 դիտում
19:43 24-03-2014
Տուբերկուլոզի բուժման արդյունավետությունն Արցախում կազմում է 85%-ից բարձր
Այս բաժնից
1423 դիտում
15:39 16-01-2025
Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը
964 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը
1156 դիտում
15:03 16-01-2025
Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել