Չինական Նոր տարվա կապակցությամբ սկսվել է աշխարհում ամենամասշտաբային միգրացիան
Չինաստանում պատրաստվում են նշել Չինական՝ Լուսնային նոր տարին: Ողջ Չինաստանով միլիոնավոր մարդիկ գնում են իրենց ընտանիքների մոտ այն նշելու: Այս տոնի կապակցությամբ մարդկանց միգրացիան մեծ մասշտաբների է հասնում:
Չինական լրատվամիջոցները հայտնել են, որ 40 օրվա ընթացքում նախատեսվոմ է, որ ուղևորությունների թիվը կլինի մոտ 3 միլիարդ:
Նոր տարվա կապակցությամբ չինացիներին պաշտոնապես տրամադրվում է 7 ոչ աշխատանքային օր, որն այլ կերպ անվանում են նաև Ոսկե շաբաթ, որն ավարտվում է փետրվարի 24-ին: Շատերը ճանապարհորդում են ոչ միայն տոնից առաջ, այլ նաև հետո: