3063 դիտում
16:18 12-03-2021
Սեւանա լճի ավազանում սկսվել է թռչունների միգրացիան
Սեւանա լճի ավազան գարնանը վերադարձող ջրլող թռչունների միգրացիան սկսվել եւ ընթանում է բնականոն հունով՝ չնայած համեմատաբար ոչ տաք ու ձնառատ եղանակներին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւան ազգային պարկ»-ի պահպանության բաժնի պետի տեղակալ, կարեւորագույն թռչնաբանական տարածքների պահպանության միջազգային կազմակերպության Գեղարքունիքի մարզի պատասխանատու Արտակ Սարգսյանը, Սեւանի ավազանում թռչունների գարնանային չուն նկատվել է մոտ 20 օր առաջ։
«Արդեն նկատվել է կռունկների եւ մոխրագույն սագերի չուն։ Սեւանա լճում այս պահին կա 12 փոքր կարապ, ժամանող ջրլող թռչունների տեսակը շատ խիտ է։ Վերադարձել են մոտ 30 տեսակի թռչուններ, չուն շարունակվում է։ Նաեւ կտցարների գալու ժամանակն է սկսվել։ Սեւանի ափերին բնադրող թռչունների միգրացիան, չնայած եղանակների անբարենպաստ ընթացքին, չի խաթարված, քանի որ լիճն այս ձմռան ընթացքում եւ գարնան առաջին օրերին չի սառցակալել։
Վայրի թռչունների շարժն ու պահպանությունը գտնվում է մեր ուշադրության եւ անմիջական հսկողության ներքո»,-տեղեկացրեց Սրտակ Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր
6542 դիտում
13:53 27-04-2018
Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները լճի մակարդակի բացասական հաշվեկշռի պայմաններում
1605 դիտում
10:45 22-08-2014
Սևանա լճի ավազանում ձկան վերամշակման գործարաններ կստեղծվեն. տեսանյութ
1229 դիտում
18:32 20-10-2022
Սևանա լճի ավազանում իրականացվել են ջրերի նմուշառումներ
Այս բաժնից
622 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
568 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
649 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար