211652_close_icon
views-count2009 դիտում article-date 16:45 19-02-2015

Իրանը վերսկսում է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Իրանի իշխանությունները հայտնել են, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են սկսվում: Բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը, իսկ կիրակի օրը դրանցում կմասնակցի Իրանի արտգործնախարար Ջաֆազ Զարիֆը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ փորձում են սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը՝ փոխարենը առաջադրելով Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ: Ըստ միջազգային հանրության՝ խաղաղ ծրագրի ներքո Իրանը ստեղծում է միջուկային զենք: Սակայն Իրանի իշխանությունները վստահեցնում են, որ իր՝ միջուկային ոլորտում գործունեությունը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Նմանատիպ նյութեր