983 դիտում
12:51 20-02-2015
ՀՀ սփյուռքի նախարարությունում քննարկվել են Ադրբեջանից գաղթած հայերի հիմնախնդիրները
Փետրվարի 19 –ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` «Ադրբեջանական ԽՍՀ-ից գաղթած հայերի հիմնախնդիրների շուրջ» թեմայով:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Այս տարի լրանում է Սումգայիթյան ողբերգության 27 –րդ տարելիցը: Ադրբեջանում մեր հայրենակիցների նկատմամբ բռնություններ գործադրվեցին միայն այն պատճառով, որ հայ էին և քրիստոնյա, իրականացնելով էթնիկ զտումներ: Եվ այսօր՝ 27 տարվա հեռվից պետք է հիշենք ու խոնարհվենք այդ անմեղ զոհերի հիշատակի առջև: Չնայած Բաքվի, Մարաղայի, Շահումյանի հայերի նկատմամբ բռնությունների և տեղահանումների ողբերգությունից անցել է 27 տարի, Սումգայիթի փետրվարյան ջարդ- ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից մինչև այսօր, ցավոք սրտի, համարժեք քաղաքական և իրավական գնահատականի չի արժանացել: Արդյունքում Հայաստան բռնագաղթեց 400 հազարից ավելի մարդ, որոնց մի մասը հետագայում տեղափոխվեցԱՊՀ տարածքի երկրներ, Արևմուտք: Այսօր Հայաստանում գործում են մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են փախստականների քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրներով: Այդ կազմակերպությունները համախմբվել են և ցանկանում են Սփյուռքում բնակվող Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնագաղթված հայերի միավորումներ ստեղծել, ունենալ կառույցներ: Մեր նախարարությունը պատրաստ է օգնել այդ հարցում, գտնել ու համախմբել նրանց, որոշակի կարգավիճակ տալ»:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նա նշեց. «Արցախյան պատերազմում պարտություն կրելուց հետո ադրբեջանցիները փորձում են շահարկել փախստականների հարցը, խոսում են 20 տոկոս բռնազավթված տարածքների մասին: Մենք տանուլ ենք տալիս տեղեկատվական ոլորտում: Պետք է լրացնել այդ բացը և առավել ակտիվ գործել»:
Հետաքրքիր առաջարկներ ներկայացրեցին «Ադրբեջանական ԽՍՀ հայերի միավորում» ՀԿ նախագահ Մարտին Իսրայելյանը, «Հազարաշեն» ՀԿ նախագահ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայան, Անդրկովկասի էթնիկ հարցերի փորձագետ Էդուարդ Փոլադովը, «Մեր տունը Հայաստանն է» հասարակական կազմակերպության նախագահ Նիկոլայ Բաբաջանյանը, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը և այլք: Ծավալվեց քննարկում և մտքերի փոխանակում, որոնք ամփոփելով` նախարարը նշեց, որ հատկապես պատմագիտական խնդիրները կդառնան մեր և գիտնականների ուսումնասիրության առարկան:
Կցված նկարներ`
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
535 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
856 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
637 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը