Հոգեւորականն այցելել է Երևանի N 1 տուն-ինտերնատ
Արարատյան հայրապետական թեմի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը տիկնանց միության հետ այցելեց Երևանի N 1 տուն-ինտերնատի ծերերին:
Տեր հայրը նրանց փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու բարեմաղթանքները, ապա բժշկության ավետարան կարդաց: Արարողությունից հետո տիկնանց միության անդամները սնունդ բաժանեցին բոլոր վաթսունհինգ ծերերին:
Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հաճախ է միավորվում ծերերին ու ծնողազուրկ երեխաներին օգնելու նպատակի շուրջ: Տիկնանց միության անդամները եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ պարբերաբար այցելում են Երևանի N 1 տուն-ինտերնատի անկողնային հիվանդներին, մանկատների սաներին ու կարիքավոր ընտանիքներին:
Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում սոցիալ- բարեգործական բազում ծրագրեր են իրականացվում, որոնք իրենց նպաստ են բերում կարիքավորներին աջակցելու աստվածահաճո գործում, հայտնում է
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: