211652_close_icon
views-count55277 դիտում article-date 14:09 20-02-2015

Երբ կինը գրկի երեխայի հետ գալիս է ու խնդրում, չես կարող սառնասիրտ լինել. 450 մլն դոլարի չափով օգնություն տրամադրած Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկը՝ իր մեծահոգության մասին

Այսօր մարդիկ մեզ մոտ մինչեւ 1 միլիոն ու 400 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Դա չտեսնողը կույր չի, է... մտքով կույր է: Բայց չգիտեմ, ով կամ ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ այս ամենով հանդերձ փորձում են նեգատիվ ցույց տալ: Այս մասին[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի համասեփականատեր Մաքսիմ Հակոբյանը՝ արձագանքելով կարգազանցության համար աշխատանքից հեռացված եւ բողոքի ցույցի դուրս եկած աշխատողների պահանջին եւ ոչ միայն: Նրա հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]-Պարոն Հակոբյան, փետրվարի 19-ին հարյուրավոր բնակիչներ իրենց բողոքն էին արտահայտում Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի տնօրինությանը՝ պահանջելով վերականգնել նախօրեին անօրինական կերպով աշխատանքից ազատված մեկ տասնյակից ավելի աշխատակիցներին, վճարել իրենց աշխատավարձը, ինչպես նաեւ բարելավել աշխատանքային պայմանները: Տեղի՞ն եք համարում նրանց պահանջը, թե՞ ոչ, եւ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում խնդրին լուծում տալու համար: [/b] -Որպեսզի օբյեկտիվ լինենք, շատ ճիշտ կլինի, որ մանրամասն համեմատական անցկացնենք. մի քանի տարի առաջ այդ գործարանը ինչ վիճակում է եղել եւ այսօր ինչ փոփոխությունների է ենթարկվել, ինչքան ներդրումներ են արվել, ինչ օղակներ են ամբողջովին վերազինվել, որքանով է աշխատավարձերը եւ աշխատողների թիվն ավելացվել: Այս ամենը թե նկարներով, թե թղթի վրա կա: Ժամանակին մարդիկ անգամ ձեռնոց, արտահագուստ, սնունդ չէին ստանում: Հասարակ, բայց խոսուն օրինակ եմ բերում: Աշխատավարձերը 1.40 անգամ ավելացել է նախկինի համեմատ: Այսօր մարդիկ մինչեւ 1 միլիոն և 400 հազար աշխատավարձ են ստանում: Դա չտեսնողը կույր չի է՜, մտքի կույր է: Բայց չգիտեմ, ով կամ ինչ շահագրգտվածությունից ելնելով՝ այս ամենով հանդերձ փորձում են նեգատիվ ցույց տալ: [b]-Բայց փաստ է, որ կրճատումներ կան: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ գործարանում ֆինանսական խնդիրնե՞ր կան, թե՞ այլ պատճառ կա: [/b] -Մեր՝ այստեղ գալուց հետո աշխատողները ոչ թե կրճատվել են, այլ 200-ով ավելացել: Հիմա 700 աշխատող ունենք: Իսկ, որ ասում են, թե կրճատվել ենք, նման բան չկա: Պարզապես մի քանիսին աշխատանքային կարգապահությունը խախտելու համար աշխատանքից ուզում էին հեռացնել, որ հասկանան՝ չի կարելի: Գաղտնիք չէ, որ աշխատանքից անհարգելի բացակայելու, կարգազանցության, գողության համար հեռացնում են: Մեր որոշումը օրենքի շրջանակներում է եղել: Բայց կա ինչ-որ մեկը, որ առանց հասկանալու փորձում է նեգատիվ մտցնել: Ես նման բաների ուշադրություն չեմ դարձնում, քանի որ կյանքի լավ փորձ ունեմ: Ավելին` փորձում եմ իմ աշխատողների աշխատանքային պայմանները եւ կյանքը այնքնան լավացնել, որ, կներեք այս բառի համար, եթե փորձեն ավանտյուրա էլ անել, թույլ չտան իրենց ինչ-որ երրորդ անձ օգտագործի ավանտյուրայի մեջ: Տեսեք, հիմա չեմ էլ կարող ասել՝ այդ երրորդ անձը լրագրո՞ղ է, քաղաքական գործի՞չ, գործարա՞ր, նախկին աշխատակի՞ց, դիմությո՞ւն է, թե՞ ընդդիմություն: Այդ ամենով հանդերձ՝ նաեւ սոցիալական խնդիրներ ենք լուծում: Չեմ ասում, որ Քաջարանի պես հիմա կարողանում ենք այդքան ներդրումներ անել սոցիալական խնդիրների համար, բայց իր մասշտաբներով էլի քիչ չէ: Մի մոռացեք, որ 300 տարվա հանք ենք շահագործում, որը աշխատեցնելը շատ դժվար է: Պետք է լինել ոչ թե պրոֆեսիոնալ, այլ շատ պրոֆեսիոնալ: Դրան գումարվեց նաեւ պղնձի գների անկումը: Բայց մենք էլի սոցիալական խնդիրների համար ներդրումներ անում ենք: Պարգեւատրումներ եւս արել ենք եւ անելու ենք: Դա միշտ էլ լինելու է: Անգամ չարածի համար ենք պարգեւատրում, որ մարդիկ իմանան՝ իրենց հետեւում տեր կա կանգնած: Իմ գործունեության ընթացքում ես 450 միլիոն դոլարի նման ծրագրեր եմ իրականացրել: Ես նույն մարդն եմ ու չեմ փոխվել: Եվ այս ամենի ֆոնին փորձել նեգատիվ ցույց տալ բարոյական քայլ չեմ համարում: [b]-Իսկ կասկածներ չունե՞ք, թե ով կարող է նեգատիվը տարածողը լինել: [/b] -Կարող է մեկը լինել, ով ժամանակին, թեկուզ նախկին սեփականատիրոջ ժամանակ այդ գործարանում աշխատել է, օգտվել ինչ-որ բաներից եւ հիմա չի կարողանում օգտվել դրանից նեղված լինի եւ նման քայլերի դիմի: [b]-Իսկ գուցե ինչ-որ մեկը ա՞չք ունի Ձեր գործարանի վրա դրած: [/b] -Եթե գիտեք նման մեկին, ուղարկեք ինձ մոտ, տեղն ու տեղը տամ իրեն: Եթե այդպիսի մեկը կա, անմիջապես ուղարկեք, ինչ գնով, որ առել եմ, դեռ մի բան էլ պակաս գնով կվաճառեմ իրեն: Լավություն կանեմ: [b]-Մինչեւ հիմա նման առաջարկ չի՞ եղել: [/b] -Չէ հա, ո՞ւր է: Եթե նման բան լինի, ես Ձեզ միջնորդավճար կտամ: Չմտածեք, որ դա կաշառք է: Դա միջնորդավճար է, որն աշխարհում ընդունված ձեւ է: [b]-Ասում են, ոչ բոլորը կարող են կառավարել այդ բիզնեսը: [/b] -Ինձ հաջողվել է աշխատացնել: Ես այս գործում հմուտ մասնագետ եմ: Գիտե՞ք, թե քանի այսպիսի ձեռնարկություններ ենք աշխատացրել մեր կոլեկտիվով: [b]- Պարոն Հակոբյան, Դուք խոսքի սկզբում նշեցիք, որ Ձեր աշխատողներից մի քանիսին աշխատանքային կարգապահությունը խախտելու համար ուզում էիք հեռացնել, որ հասկանան՝ չի կարելի: Պատրաստվո՞ւմ եք ներել: [/b] -Արդեն ներել ենք: Մարդիկ գնացել, աշխատում են, արտադրանք են տվել: [b]-Ասում են՝ բիզնեսում պետք է սառնասիրտ լինես: Ինչի՞ արդյունքում ներեցիք: [/b] -Ես իմ գործի մեջ կայացել եմ, բայց մարդկայինը երբեք չեմ կորցրել: Գիտե՞ք, երբ կինը գրկի երեխայի հետ գալիս է ու խնդրում, որ կերակրող ձեռքին աշխատանքի վերականգնես, չես կարող սառնասիրտ լինել: Ոչ թե կարգազանցին ես ներում, այլ երեխան գրկին կնոջ խնդրանքին ես ընդառաջում: Մնում է հուսալ, որ կարգազանցը, գնահատելով այդ ամենը, երկրորդ անգամ էլ նույն սխալը չի կրկնի: Բայց մի օր եկեք, կատարված փոփոխությունները փաստերով ցույց տանք: [b]-Պարոն Հակոբյան, այդ ամենն այնքան ակնհայտ է, որ ստուգելու խնդիր չկա: Դուք այն մեծահարուստներից չեք, որ մեկ օրում եք հարստացել, և բոլորն էլ գիտեն, որ Ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքում եք կայացել: [/b] -Շնորհակալ եմ, որ դա նկատել եք: Իմ ձեռքը մի օրում չի հազար դոլար ընկել, որ կուրանամ ու ինձ կորցնեմ: Ես շատ վաղուց եմ սկսել, աշխատել ու երբեք չեմ դադարել արդար քրտինքով աշխատելուց, որ ստեղծածս չկորցնեմ: Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր