211652_close_icon
views-count14460 դիտում article-date 12:38 02-02-2016

Հայաստանի ո՞ր ամենահարուստ գործարարներից մեկն է, որ 138 ավտոմեքենա ունի, բայց ինքը մեքենա չի վարում, հաճախ էլ «Ժիգուլիով» կամ «Նիվայով» են նրան սպասարկում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը 138 ավտոմեքենա ունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը՝ ընդգծելով, որ թեեւ այդ ավտոմեքենաներն իր սեփականությունը չի, բայց ընկերությանն է պատկանում, ինքն էլ բաժնեմաս ունի: «Շատ մեքենա ունեմ՝ 138 մեքենա, բայց վաղուց անձամբ մեքենա չեմ վարում: Երիտասարդ տարիներին վարել եմ, բայց հիմա տարիքս թույլ չի տալիս, որ վարեմ»,- ասաց Մ. Հակոբյանը: Հարցին, թե հիմնականում ինչ մեքենաներ են իրեն սպասարկում, պատասխանեց. «Տարբեր մեքենաներ՝ «Ժիգուլի» էլ կա, «Նիվա» էլ, «Ջիպ» էլ»: Նշենք, որ Մաքսիմ Հակոբյանը այն գործարարներից է, որ իր աշխատանքով զրոյից դարձել է նման կարողության տեր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրան անփորձանք երթեւեկություն է ցանկանում եւ մեքենաների քանակի ընդլայնում:

Նմանատիպ նյութեր