Խցանման մեջ Audi-ի վարորդը դանակով ծակում է բեռնատարի անվադողը. տեսանյութ 16+
Սանկտ-Պետերբուրգի ավտոճանապարհներից մեկում խցանման մեջ Audi մակնիշի ավտոմեքենայի «անհամբեր» վարորդը, չկարողանալով մեքենայով անցնել բեռնատարի կողքով, մեքենայից իջել էր և դանակով վնասել բեռնատարի անվադողը:
Այս ամենը տեսանկարել էր հետևում կանգնած ավտոմեքենայի մեջ տեղադրած հատուկ տեսախցիկը: Տեսագրությունը փոխանցվել էր բեռնատարի վարորդին՝ ոստիկանություն դիմելու համար:
Բեռնատարի վարորդը ստիպված էր եղել փոխել անվադողը և միայն հետո շարունակել ճանապարհը:
Ներկայացնում ենք տեսանյութը:
Ուշադրություն, տեսանյութում առկա է ոչ նորմատիվ լեքսիկոն: