Փրկարարներն օգնել են երեւանցիներին՝ բացել բնակարանների դռները
Այսօր ժամը 11.52-ին ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի նրբանցքի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Իսկ ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: