Մոսկվայում գայլը թմրանյութի պահոց է «հսկել»
Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են Տաջիկստանի երկու քաղաքացու, որոնք զբաղվել են թմրանյութերի վաճառքով:
Նրանց ավտոմեքենայում 1 կգ հերոին է հայտնաբերվել: Պարզվել է, որ նրանք ապրել են հանգստի գոտու տարածքում, որտեղ փոքրիկ գազանանոց են ստեղծել: Թմրավաճառները գայլ եւ վայրի վարազներ են պահել:
Հայտնաբերվել է պահոց, որում եղել է 8 կգ հերոին: Հատկանշական է, որ պահոցը գտնվել է գայլի վանդակի տակ: