211652_close_icon

Ալպերում ձնահոսքի հետեւանքով զբոսաշրջիկներ են մահացել

views-count1128 դիտում article-date 18:13 23-02-2015
Ալպերում ձնահոսքի հետեւանքով իտալացի 3 զբոսաշրջիկներ են մահացել: Եւս 2 զբոսաշրջիկ վնասվածքներ է ստացել, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Ոստիկանության տվյալներով՝ մահացածները լեռնագնացությամբ են զբաղվել: Հիշեցնենք, որ հունվարին ֆրանսիական Ալպերում ձնահոսքի հետեւանքով 6 լեռնագնաց էր մահացել: Նրանց մարմինները գտել էին 2,5 հազար մետր բարձրության վրա:

Նմանատիպ նյութեր