211652_close_icon
views-count1430 դիտում article-date 17:44 23-02-2015

Ամառանոցներից մեկի հարևանությամբ ծառ են կտրել

Փետրվարի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նոր Կյուրին գյուղի ամառանոցներից մեկի հարևանությամբ ծառ են կտրում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փետրվարի 17-ին, ժամը 12.00-ի սահմաններում, 1949 թ. ծնված Ռուբեն Խ.-ն, 1966 թ. ծնված Ռուդոլֆ Ա.-ն և 1976 թ. ծնված Գուրգեն Հ.-ն Նոր Կյուրին գյուղի 28-րդ փողոցում գտնվող, 1950 թ. ծնված Ա.-ին պատկանող հողամասից բենզասղոցով կտրել են 3 ծիրանենի և 1 բալենի և փայտանյութը հափշտակել: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր