Ռուսաստանը կարող է «Անթեյ-2500»-ի փոխարեն Իրանին տրամադրել նորագույն «C-400» համալիրներ
Եթե Իրանը չհամաձայնվի C-300 ՀՕՊ համալիրների փոխարեն «Անթեյ-2500» համալիրներ ստանալուն, ապա Ռուսաստանը՝ որպես պահուստային տարբերակ, Իրանին կտրամադրի C-400 նորագույն հակաօդային պաշտպանության համալիրներ: Այդ մասին «Kommersant» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Ռուսաստանը Իրանին առաջարկել է «Անթեյ-2500»՝ «C-300»-ի փոխարեն: «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ռուսաստանն այլևս չի արտադրում «C-300» համալիրներ:
Հարցը քննարկվել է հունվարի 20-ին Թեհրանում՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանի միջև, սակայն մինչ այժմ վերջնական որոշում չի կայացվել: