Քայլերթ` դեպի Զորավարի շիրիմ
Ի նշանավորումն Անդրանիկ Զորավարի ծննդյան 150-ամյակի վաղը նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք:
Ժամը 14:15-ին Եռաբլուր զինվորական պանթեոնի մուտքի կամարի մոտից նախատեսվում է ռազմահայրենասիրական երգերով ու ռազմապարերով քայլերթ դեպի Զորավարի շիրիմ, ուր կկատարվի հոգեհանգստյան արարողություն:
Միջոցառումը կշարունակվի ժամը 16:30-ին, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ՝ ազգագրական երգ ու պարով հագեցած տոնախմբությամբ: