211652_close_icon
views-count1375 դիտում article-date 14:41 25-02-2015

Մոսկվայում ձերբակալվել է «Իսլամական պետությանը» սատարողը

Մոսկվայում ձերբակալվել է մի տղամարդ, ով համացանցում «Իսլամական պետության» անունից համանուն էջ էր ստեղծել: Նշենք, որ Ռուսաստանի Գերագույն դատարանի կողմից այդ խմաբավորումը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և արգելվել է Ռուսաստանում: Ըստ Tass գործակալության փոխանցման, տղամարդը ձերբակալվել է Օբրազցովի փողոցում՝ Սավելոսվսկի առևտրի տան հարևանությամբ: Ձերբակալվածը համացանցում այդ միջազգային ահաբեկչական կազմակերպության անունից բացված էջում հրապարակել է ծայրահեղական բնույթով տեսանյութեր՝ քարոզելով «Իսլամական պետության» գործունեությունն ու գաղափարախոսությունը: Դրանով նա կոչ է արել իրականացնել ահաբեկչական գործողություններ և հասնել ահաբեկչության իրականացման հրապարակային արդարացման:

Նմանատիպ նյութեր