211652_close_icon
views-count619 դիտում article-date 12:35 17-04-2015

ԱՄՆ-ում ձերբակալվել է «Իսլամական պետությանը» նյութական օգնություն ցույց տալու մեջ մեղադրվող քաղաքացի

23-ամյա Աբդիրահման Մոհամուդը, ով ապրում է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, մեղադրվում է արտերկրյա ահաբեկչական խմբավորման գրոհայիններին նյութական օգնություն ցուցաբերելու մեջ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ արդարադատության նախարարությունը` հավեվելով, որ ԱՄՆ քաղաքացուն արդեն ներկայացվել են «Իսլամական պետություն» խմբավորմանը աջակցելու վերաբերյալ մեղադրանքներ: Նշենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ ԱՄՆ քաղաքացին «Թուրքիայի միջով թափանցել է Սիրիա, որտեղ ծանոթացել է իսլամիզմին, իսկ նախապատրաստություն անցնելուց հետո նրան հրահանգներ են տրվել վերադառնալ ԱՄՆ տարածք և այնտեղ ահաբեկչություն իրականացնել»:

Նմանատիպ նյութեր