211652_close_icon
views-count1197 դիտում article-date 15:52 26-02-2015

Հայաստանում կապահովվի ավիափոխադրման մրցունակությունը

ՀՀ կառավարության հռչակած օդային փոխադրման ազատականացմանն ուղղված միջոցառումներն ապահովելու նպատակով կառավարությունն ստեղծել է ավիափոխադրողի մասնագրի, օդային փոխադրումների իրականացման, օդային շահագործման թույլտվության ստացման համար ներկայացվող հայտերի քննարկման հետ կապված հարցերի խորհուրդ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, հաստատել խորհրդի անհատական կազմը, խորհրդի աշխատակարգը, եզրակացությունների տրամադրման գնահատման չափանիշները: Որոշման ընդունումը կնպաստի ոլորտում վստահության և թափանցիկության բարձրացմանը և մրցունակ ու կայուն ավիափոխադրման ծառայությունների մատուցմանը: Իր նախկին որոշումներից մեկում կառավարությունը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք հնարավորություն կտան վերանայել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի անկատար դրույթները և նպատակային բարեփոխում իրականացնել համակարգում: Գործադիրը հավանություն է տվել «ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծման օժանդակություն» 2015թ. ծրագրին, որի նպատակն է Հայրենիք-Սփյուռք հուսալի և արդյունավետ կապերի ամրապնդումը, հայոց լեզվի իմացության ու կիրառման խրախուսումը, կրթական, մշակութային և հայագիտական օջախների գործունեության խթանումը:

Նմանատիպ նյութեր