211652_close_icon
views-count5741 դիտում article-date 17:33 26-02-2015

Եւս մեկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր լքեց կուսակցության շարքերը

ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ բանավոր առճակատումը թեեւ հանդարտվել է, սակայն ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետրոյանը եւս լքեց կուսակցությունը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձեց զրուցել նրա հետ, սակայն նա զանգերին չի պատասխանում: Ավելի վաղ նա մեզ հետ զրույցում ոչ հերքել էր, ոչ էլ հաստատել, որ կլքի կուսակցությունը: Կուսակցությունից դուրս գալու լուրը չէր հերքել նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը: Հիշեցենք, որ ավելի վաղ կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մելիք Մանուկյանը` Շշի Մելոն եւ Դավիթ Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր