211652_close_icon
views-count1599 դիտում article-date 16:55 27-02-2015

Brent նավթի գինն աճում է

Brent նավթի գինը Լոնդոնի ICE առևտրի բորսայում բարձրացել է 1,18 %-ով՝ կազմելով 60,91 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: Ընդհանուր հաշվով՝ փետրվարի սկզբից մինչև այսօր Brent տեսակի նավթը թանկացել է 15%-ով: Ինչ վերաբերում է WTI նավթին, ապա այն այսօր առավոտյան լոնդոնյան բորսայում թանկացել է 4%-ով՝ կազմելով 49 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: Փորձագետները նավթի գնի անկումը պայմանավորում են վերջերս արված ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության հրապարակումներով, համաձայն որոնց ԱՄՆ-ի նավթի պաշարների ծավալը փետրվարի 16-20-ին ավելացել են 2%-ով (8,43 մլն բարել)՝ հասնելով ԱՄՆ-ի պատմության մեջ առավելագույն ցուցանիշին (434,1 մլն բարել): Միջազգային էներգետիկական գործակալության գլխավոր փորձագետ Ֆաթիհ Բիրոլի խոսքն է մեջբերում Bloomberg պարբերականը. «Առաջիկա ամիսներին նավթային շուկայում սպասվում է վերահավասարակշռվածություն: Էներգառեսուրսների գների անկումը կբերի նրանաց պահանջարկի ավելացման և առաջարկների նվազման»:

Նմանատիպ նյութեր