Իրաքի հյուսիսում 2 պայթյուն է եղել. կա 15 զոհ
Իրաքի իշխանությունները հայտնել են, որ երկրի հյուսիս-արևելքում՝ Բալադ-Ռուզ քաղաքում, 2 ռումբերի պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող շուկայում, դրանից հետո մի ավտոմեքենա է պայթել:
Այս պայթյունների հետևանքով տուժածների թիվն անցնում է 50-ից:
Ըստ BBC-ի թղթակցի փոխանցման՝ այդ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը շիա-մահմեդականներ են: