15247 դիտում
18:09 02-03-2015
Հայ-թուրքական սահմանին հայտնաբերված երիտասարդը 10 օր առաջ անհետացած հայ զինծառայո՞ղն է, թե ոչ
Գյումրիի ռուսական սահմանապահ ուղեկալի զորամասերից մեկից փետրվարի 20-ի երեկոյան անհետացած զորամասի 26-ամյա զինծառայող Արթուր Աֆյանը դեռ չի գտնվել:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը, արձագանքելով այն լուրերին, թե՝ Արթուրը հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանին:
«Մամուլում նման լուրեր էին հայտնվել, բայց շատերը արդեն հերքել են: Դա թյուրիմացություն էր: Համենայնդեպս մեր գյուղում նրա հայտնաբերման մասին ոչ ոք տեղյակ չէ եւ չի տեսել»,- ավելացրեց գյուղապետը:
Իսկ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ձերբակալվածը Չեխիայի քաղաքացի է: Այլ մանրամասներ չեն հաղորդում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Աֆյանը անհետացել է փետրվարի 20-ին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը: Ի դեպ, դա այն նույն զորամասն է, որտեղ ծառայել է ոճրագորճ Վալերի Պերմյակովը: Գյուղապետը մեր թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Արթուրի կինն է իրենց գյուղից: Նրանք 2 ամսական փոքրիկ ունեն: Անհետանալուց առաջ Արթուրը զանգահարել է կնոջը և խնդրել, որ իրենց լավ նայեն: Գյուղապետից տեղեկացել էինք նաև, որ Արթուրը 3500 դոլարի պարտք է ունեցել և, նախնական տեղեկություններով, նա պարտքի պատճառով է անհետացել: Համագյուղացիները պատմել են նաև, որ Արթուրն իր հետ խոհանոցի դանակն է տարել, և մինչև այս պահն իրավապահները փնտրում են նրան:
Նմանատիպ նյութեր
9355 դիտում
11:55 02-06-2015
Հայտնի է տնից անհետացած եւ 7 օր անց մահացած վիճակում հայտնաբերված Քեթի գյուղի բնակչի մահվան նախնական պատճառը
7393 դիտում
23:18 02-02-2019
Թուրքիայում հրապարակել են հայտնաբերված «Հիտլերի անհետացած նավատորմի» առաջին կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1093 դիտում
14:37 25-10-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
439 դիտում
13:56 25-10-2024
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը
574 դիտում
12:39 25-10-2024
Փորձ է արվել Իրանից Հայաստան ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ. ՊԵԿ