Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներից երեքը հաղթահարել են շեմը ու ներկայացվել Կառավարության քննարկմանը. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներից երեքը հաղթահարել են շեմը ու ներկայացվել Կառավարության քննարկմանը`
Արթուր Նահապետյանը,
Պետրոս Մարտիրոսյանը,
Գևորգ Քոչարյանը։
Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքության գնահատման մասով ներկայացրել եմ հատուկ կարծիք, քանի որ նա`
1.Հանդիսանալով Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար, ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլի ժամանակաշրջանում մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԶՊՄԿ տնօրենի ծննդյան խնջույքին:
2.Հանդիսանալով Լոռվա մարզի դատախազության դատախազ՝ դատարանում ԼԴ/0141/01/14 քրեական գործով ներկայացրել է Կարեն Կունգուրցևի մեղադրանքը՝ անտեսելով քննիչի կողմից կատարված էական և ակնհայտ խախտումները (որոնք վերջում արձանագրվել են դատարանի լրացուցիչ որոշմամբ): Արդյունքում Կունգուրցևը, արդարացվելուց առաջ, շուրջ երեք տարի գտնվել է անազատության մեջ:
3.Խնայողությունները պահում է կանխիկով, անվստահություն ունի անկանխիկ խնայողություններ պահելու առումով, իմ գնահատմամբ՝ չի կարողացել հիմնավորել 2017 թվականին գոյացած 6 միլիոն դրամ խնայողությունը (ուսումն ավարտելուց հետո միմիայն պետական ծառայող լինելով հանդերձ) և ունի մի շարք անհամապատասխանություններ հայտարարագրում:
4.Մտերիմ հարաբերությունների մեջ է (ընկերն է) «թուրքական իշխանությանը պահող» ոստիկաններին «թուրք» ու բարոյականությունը ծախող անվանող և կողոպուտի համար նախկինում դատված անձի հետ, ով նաև Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ ու 2008 թ.-ի մարտի 1-ին Մաշտոցի պողոտայում ջարդարարություն իրականացրած անձի եղբայրն է (հաստատված է դատարանի կողմից):