211652_close_icon
views-count816 դիտում article-date 12:17 06-03-2015

1 շաբաթում Երևանի քաղաքապետարանը «թեժ գծով» ստացել է 143 հեռախոսազանգ

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 143 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 122-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 21 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում «թեժ գծերի» հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 42 հեռախոսազանգ, որոնցից 28-ին լուծում է տրվել, իսկ 14-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր