Հոկտեմբերի 2-8-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծով» ստացվել է 143 հեռախոսազանգ
Հոկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 143 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 128-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 15 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 57 հեռախոսազանգ, որոնցից 48-ին լուծում է տրվել, իսկ 9-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: