211652_close_icon
views-count1965 դիտում article-date 15:47 06-03-2015

Քարաթափման հետևանքով Գորիս-Տաթև ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի: Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում` ճանապարհից քարերի մաքրման և երթևեկության վերականգնման ուղղությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր