1339 դիտում
15:53 06-03-2015
Ապօրինի հատված 39 ծառի համար անտառխախտման 7 արձանագրություն է կազմվել
ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները սույն թվականի փետրվարի 12-ից մինչև մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել և կազմել են անտառխախտման 7 արձանագրություն` ապօրինի հատված 39 ծառի և անտառից 2 խմ վառելափայտի ապօրինի դուրս բերման համար: Անտառխախտման արձանագրություն է կազմվել 12.02.2015 թվականին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի առաջին պահաբաժնում Ա.Ստեփանյանի նկատմամբ` 9 կանգուն ծառի ապօրինի հատման համար:
Ս.Գոգչյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման երկու արձանագրություն, համապատասխանաբար` «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 8-րդ պահաբաժնում 13.02.2015 թվականին ապօրինի հատված 6 կանգուն ծառի և 16.02.2015թ. նույն մասնաճյուղի 4-րդ պահաբաժնում 7 կանգուն ծառ կտրելու համար:
25.02.2015 թվականին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում 2 խմ վառելափայտ անտառից ապօրինի դուրս բերման համար Ջ. Ղամբարյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման արձանագրություն:
26.02.2015 թվականին անտառխախտման արձանագրություն է կազմվել «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում Կ. Դավթյանի նկատմամբ` ապօրինի հատված 6 կանգուն ծառի համար:
27.02.2015 թվականին անտառխախտման արձանագրություն է կազմվել Հ. Մկրտչյանի նկատմամբ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում` ապօրինի հատված 9 կանգուն ծառի համար:
02.03.2015 թվականին անտառխախտման արձանագրություն է կազմվել Ն. Խշոյանի նկատմամբ` «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 5-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար:
Նշված 7 արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու համար:
Նմանատիպ նյութեր
2758 դիտում
22:29 02-09-2019
Երթևեկության ընթացքում մեքենայից իրեր նետելու համար 114 վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն
5323 դիտում
14:34 25-06-2020
Բակերում դիմակ չդնելու համար կազմվել է 397 վարչական արձանագրություն, ոստիկանապետ
2824 դիտում
12:37 02-07-2020
2301 արձանագրություն կազմվել է դիմակ չկրելու համար. 70 քաղաքացի չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ. ոստիկանապետ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»