211652_close_icon
views-count1597 դիտում article-date 18:12 07-03-2015

Մոսկվայում գործազուրկներից 7 միլիոն ռուբլի են գողացել

Մոսկվայի բնակարաններից մեկում, որը պատկանում է գործազուրկ ընտանիքի, անհայտ անձը կամ անձինք թանկարժեք իրեր եւ խոշոր գումար են գողացել: Տան տերերը փետրվարի 27-ից մարտի 3-ը բացակայել են, այդ ընթացքում էլ տեղի է ունեցել հանցագործությունը: Գողերը բացել են բնակարանի դուռը, գողացել բնական մորթուց 6 վերարկու, 2 ոսկյա մատանի եւ 7 թանկարժեք բրենդային պայուսակներ: Գողոնի արժեքը մոտ 7 միլիոն ռուբլի է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր