119984 դիտում
19:15 07-03-2015
Բացառիկ հարցազրույց` «Կյաժ Մարտունի» հետ, ում անունը շրջանառում են Նուբարաշենի բանտի մոտ Երրորդմասցի Լյովիկի եւ ընկերների սպանության գործով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ ես մոտ շփում չեմ կարող ունենալ: Բայց շատ սիրում եւ հարգում եմ: Չեմ կարող ասել` ես իր մոտիկն եմ, բայց ինքը մեր համար ամեն ինչ է: Նա մեզ համար ծնողին հավասար մեծություն է»: Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասաց 29-ամյա Մարտուն Կարապետյանը` «Կյաժ Մարտունը»-ը:
Վերջինս զբաղվում է Հունահռոմեական ըմբշամարտով: Լեհաստանում եւ Վրաստանում անցկացվող առաջնություններում զբաղեցրել է 2-րդ տեղը: Ավելին, 2 մրցաշարում էլ մրցել է թուրք մարզիկի հետ եւ պարտության մատնել նրան, որից հետո թաղամասում նրան անվանում են թուրքի «քիլլեր»:
Գագիկ Շամշյանի եւ նրա զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
[b]-Երկու օր է, ինչ էկետրոնային լրատվամիջոցներում շրջանառվում է ձեր անունը` Նուբարաշենի հայտնի կրակոցների եւ 3 հոգու սպանության գործով: Ասում են, թե դուք ԱԺ պատգամավոր Մհեր Սեդարակյանի` Թոխմախի Մհերի «քիլլերն» եք: Ավելին, տարել են ԱԱԾ, մի քանի ժամ պահել են, ծեծել, ձեռքերդ կոտրել են ու դրել չհրկիզվող պահարանի տակ: Բայց նայելով ձեզ եւ ձեր ձեռքերին` համոզվեցի, որ այդ ամենը հեքիաթ է: Դուք ինքներդ այդ ամենը լսելով` ի՞նչ ապրումներ ունեցաք:[/b]
-Ես ոչ մի տեղ չեմ եղել: Ինձ ոչ մի տեղ չեն տարել: Իսկ ինչ մնում է, թե ինչ ապրումներ ունեցա, ցավ եմ ապրում սպանվածների համար, որովհետեւ ջահել տղերք էին: Այդքան բան:
[b]-Այսինքն, այդ լուրերից հետո ձեզ ԱԱԾ չե՞ն տարել, ինչպես որոշ լրատվամիջոցներ էին գրել:[/b]
-Ոչ:
[b]-Բա ինչի՞ համար են ձեր անունը շրջանառում: Ո՞ւմ է դա ձեռնտու: [/b]
-Չեմ կարող ասել, բայց ինձ էլ է շատ հետաքրքիր:
[b]-Ասում էին նաեւ, թե ձեր մականունը «Քիլլեր» է: Բայց այսօր, երբ ձեր թաղի երիտասարդների հետ զրուցում էի, ասում էին, որ միայն թուրքի պարագայում կարող է «քիլլերի» հետ ասոցացվել, որովհետեւ ձեր մարզական գործունեության ընթացքում 2 անգամ պարտության եք մատնել թուրք ըմբիշին: Ի՞նչ սպորտաձեւով եք զբաղվում եւ ի՞նչ թուրքի մասին է խոսքը:[/b]
- Հունահռոմեական ըմբշամարտով եմ զբաղվում եւ 2 անգամ պարտության եմ մատնել թուրք ըմբիշին: Այդ օրվանից հետո ինձ ասում են «քիլլեր»: Իմ մականվան պատմությունը ասոցացվում է միայն դրա հետ եւ ոչ ավելին:
[b]-Ստացվում է` դուք թուրքին տապալել եք հանուն հայկական դրոշի ծածանմա՞ն: Բայց արդյունքում ստացվում է, որ 3 հոգու սպանության մեղավորությունը ցանկանում են բերել-գցել ձեր գրպանը: Դաժան է:[/b]
-Իհարկե: Հատկապես, երբ կեղծ է եւ սուտ:
[b]-Բայց ո՞նց կարող էին ասել, թե Ազգային անվտանգության նկուղում ձեզ ծեծել են:[/b]
-Հիմա ձեր առջեւ նստած եմ: Ձեր աչքով ինձ տեսնում եք` ծեծե՞լ են: Որ տարած լինեին` կարող է` ծեծեին, բայց չեն տարել: Ինչի՞ համար տանեն, ինչի՞ համար ծեծեն: Ի՞նչ եմ արել որ՝ իմ եւ ազգիս համար սպորտով եմ զբաղվում:
[b]-Մարտուն, իսկ ի՞նչն է պատճառը, որ ձեզ կապում են ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի անվան հետ: Դուք նրա հետ շփում ունեցե՞լ եք:[/b]
-Ես նրա հետ մոտ շփում չեմ կարող ունենալ: Բայց շատ սիրում եւ հարգում եմ: Չեմ կարող ասել՝ ես իր մոտիկն եմ, բայց ինքը մեր համար ամեն ինչ է: Նա մեզ համար ծնողին հավասար մեծություն է: Հնարավոր է` մեզ նրա հետ տեսել են, դրա համար են ենթադրում, որ ես իր «ախրանիկն» եմ: Որոշ երեւանցիներ այդպես են կարծում:
[b]-Ձեր թաղամասի երիտասարդները ասում էին, որ սպորտում ունեցած ձեր հաջողությունների հարցում Մհեր Սեդրակյանը եւս իր մեծ լուման ունի: Հնարավոր է` դա՞ է նաեւ պատճառը:[/b]
-Կարա լինի: Նա շատ է օգնել եւ սատարել, ու ոչ միայն ինձ, այլեւ բոլորին: Ու փառք Աստծո, այսօր այդ բոլոր տղաներն էլ կան եւ կարող են ապացուցել:
[b]-Բայց չեմ կարող մեջս պահել: Հեչ չի երեւում է, որ տփված ես: Ո՞նց են տենց բան ասում:[/b]
-Դե պտի տարած լինեին, որ տփեին, բայց ինչպես արդեն ասացի` չեն էլ տարել:
[b]-Իսկ, որ այդ լուրերը լսեցիր, ծիծաղդ չեկա՞վ: [/b]
-Եկավ, ոնց չեկավ: Ո՞նց կարելի է նման բան տարածել:
[b]-Դե տենց լուրեր տարածողներին մնա` կասեն Քենեդուն էլ ես դու սպանել:[/b]
-Լավ էր: Հա, հաստատ կասեին:
Հ.Գ. Ի դեպ, տեղեկություններ տարածվեցին նաեւ, որ Երրորդմասի Լյովիկին եւ նրա ընկերներին սպանելուց հետո սպանություն կատարողները դեպքի վայրից փախել են 07 մակնիշի ավտոմեքենայով, բայց նայելով հաղթանդամ Մարտուն Կարապետյանին, երեւակայությունդ չի բավականացնի, թե այդ աժդահան ինչպես տեղ կաներ այդ «մատնոցի» մեջ:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/03/06/45257/]Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր[/url] [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Նուբարաշենի բանտի մոտ տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44978/]հայտնի կրակոցների [/url]գործով կասկածվում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներից` Մարտուն Կարապետյանը, ով Էրեբունի վարչական շրջանում առավել հայտնի է՝ «Կյաժ Մարտուն» մականվամբ:
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Մ. Սեդրակյանը, արձագանքելով այդ ապատեղեկատվությանը՝ ասել էր, որ ցավում է կատարվածի համար եւ ավելացրել. «Դա իմ ձեռագիրը չէ: Հարցերը նման կերպ չի կարելի լուծել, դա ճիշտ ճանապարհ չէ: Ժամանակն է, որ դա մեկընդմիշտ հասկանանք»:
Իրավապահ մարմիններին մոտ կանգնած [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի մի քանի աղբյուրներ էլ ասել էին. «Եփած հավի ծիծաղը անգամ կգա, որ այս հանցագործության մեջ մեղադրում են Թոխմախի Մհերի գոյություն չունեցող «Կյաժ Մարտուն» մականվամբ ինչ-որ քիլլերի: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան ինչ-որ շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածում: Մտածել են, որ իրավապահները հալած յուղի նման իրենց ասածները կընդունեն որպես հիմք ու հիմնական հանցագործին հայտնաբերելու փոխարեն՝ կզբաղվեն Սեդրակյանով: Ճիշտ է, Սեդրակյանի անունը կապվել է մի շարք «ռազբոռկաների» հետ, բայց եթե հանրությունը նրան գիտի որպես Թոխմախի Մհեր, ապա հանցագործ աշխարհում նրան ընդունում են որպես «Խաղաղության աղավնի»:
Հավանաբար, իրական պատվիրատուն հաշիվներ ունի նաեւ Մհերի հետ ու խնդիրը «մաքուրով» լուծելու փոխարեն մտածել է առիթը օգտագործել ու Մհերի վրա «բոչկա» գլորել, հույս ունենալով, թե իր կուտը իրավապահները կուտեն, իսկ հասարակությունն էլ կհավատա իր «մուտիլովկաներին»:
Ի դեպ, մեր զրուցակիցների մեծամասնությունը ասել էին նաեւ, որ իրենք գիտեն, թե քամին որտեղից է գալիս: Ու իրական հանցագործությունը բացահայտելուց հետո, Մհերի վրա բոչկա գլորողը ինքը կնկնի «բոչկի» տակ:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
52937 դիտում
22:15 18-03-2015
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Նուբարաշենի բանտի մոտ տեղի ունեցած Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունից
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)