211652_close_icon
views-count1164 դիտում article-date 11:24 12-03-2015

Իրանը հույս ունի ընդլայնել համագործակցությունը ՌԴ-ի հետ Մերձավոր Արևելքում

Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային հայտնել է, որ Թեհրանը մտադիր է Մերձավոր Արևելքի շրջանում Ռուսաստանի հետ ընդլայնել համագործակցությունը: «Իրանի և Ռուսաստանի միջև հաջող համագործակցության փորձ կա Մերձավոր Արևելքի հարցում: Շրջանի վերաբերյալ նաև համանման աշխատանքային դիրքորոշում կա, և մենք հույս ունենք, որ կարող ենք ընդլայնել և ամրապնդել այդ համագործակցությունը»,- ասել է նա: Նա նաև ավելացրել է, որ Թեհրանը կիսում է Ռուսաստանի՝ Կասպյան շրջանում անվտանգության պահպանման մոտեցումները:

Նմանատիպ նյութեր