1026 դիտում
14:46 12-03-2015
Թուրքմենստանում հուլիսի 1-ից կթույլատրվի հավաքներ և ցույցեր անցկացնել
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս 2015թ-ի հուլիսի 1-ից երկրում հավաքներ, ցույցեր և այլ խաղաղ զանգվածային միջոցառումներ անցկացնել:
Այդպիսով Թուրքմենստանի քաղաքացիները կկարողանան օգտվել խաղաղ ցույցեր անցկացնելու իրենց սահմանադրական իրավունքից:
Ըստ այդ օրենքի՝ մասսայական միջոցառումները կարող են կազմակերպել մեկ կամ մի քանի չափահաս Թուրքմենստանի քաղաքացիներ, ովքեր մշտապես բնակվում են երկրում, ինչպես նաև քաղաքական կուսակցությունները, հասարակական միավորումներն ու կրոնական կազմակերպությունները:
Չի թույլատրվում նման միջացառումներ անցկացնել այն մարդկանց, ովքեր ճանաչվել են անգործունակ, ունեն կամ ունեցել են դատվածություն, ինչպես նաև այն անձինք, ովքեր ենթարկվել են վարչական բռնագանձման՝ պատասխանատվության ենթարկվելուց հետո 1 տարվա ընթացքում: Արգելվում է նաև զանգվածային միջոցառումներ անցկացնել այն քաղաքական կուսակցություններին, հասարակական միություններին և կրոնական կազմակերպություններին, որոնց գործունեությունն արգելվել կամ կասեցվել է:
Չի թույլատրվում նաև արտասահմանից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ֆինանսական, նյութական կամ այլ տեսքով օգնության միջոցով ցույցերի անցկացումը:
Նմանատիպ նյութեր
1637 դիտում
13:59 18-11-2020
Խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ. «Իմ քայլը» դիմել է հանրահավաք անցկացնել ցանկացողներին
9206 դիտում
15:17 28-07-2021
ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը
24724 դիտում
12:02 11-08-2021
Հայաստանում նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների 3-ամսյա վարժական հավաքներ
Այս բաժնից
1096 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
865 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1078 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին