2107 դիտում
13:30 13-03-2015
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալները «Գյումրու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի վկայականներ ստացան
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 41 դատապարտյալ ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գյումրու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի վկայականներ՝ «Խոհարարի» և «Հյուսն ատաղձագործի» մասնագիտությունների գծով:
Վկայականների հանձնման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Խաչատուր Տոնոյանը, «Արթիկ» ՔԿՀ ղեկավարությունը, Քրեակատարողական վարչության ներկայացուցիչներ: Խաչատուր Տոնոյանը շնորհավորել է ներկաներին վկայականներ ստանալու կապակցությամբ և բարձր գնահատել «Արթիկ» ՔԿՀ-ի և Գյումրու արհեստագործական ուսումնարանի միջև համագործակցությունը:
«Ողջունելի է, երբ դատապարտյալը, անազատության մեջ գտնվելով, հնարավորություն ունի ստանալու մասնագիտություն, ինչի շնորհիվ ստացած գիտելիքները հետագայում կկարողանա կիրառել առօրյա կյանքում».- ասել է հիմնադրամի տնօրենը:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը նույնպես կարևորել է նման միջոցառումների անցկացումը քրեկատարողական հիմնարկներում և հույս հայտնել, որ ուսումնական ծրագիրը շարունակական բնույթ կկրի:
Հիշեցնենք, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին նույնպես շնորհվել էր Հայաստանի Հանրապետության Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի վկայականներ՝ «Ավտոփականագործ» և «Կենցաղային գազի սարքավորումների վերանորոգում» մասնագիտությունների գծով:
[img]/ups/images/0620153001426227772619744.jpeg[/img]
Նմանատիպ նյութեր
1871 դիտում
17:43 28-11-2019
Շուշիում իտալական կրթական ծրագրով արհեստագործական նոր ուսումնարան կկառուցվի
1463 դիտում
18:23 30-01-2015
Դատապարտյալները նույնականացման քարտեր ստացան. տեսանյութ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»