ԵՄ-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԵՄ խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի 150 ֆիզիկական ու 37 իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամկետը, հաղորդում է Tass գործակալությունը:
Որոշումն ընդունվել էր դեռևս հունվարի 29-ին ԵՄ 28 անդամ պետությունների արտգործնախարարների մակարդակով հանդիպման ժամանակ:
Գործող պատժամիջոցները երկարաձգվել են ևս կես տարով՝ մինչև 2015 թվականի սեպտեմբերի 15-ը: