ԵՄ բոլոր անդամները համաձայն են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրամիության բոլոր 28 անդամ պետությունները համաձայն են երկարաձգել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է Ria Novosti-ն:
Նրա խոսքով՝ ԵՄ երկրներն անհրաժեշտ են համարում ևս կես տարով տնտեսական պատժամիջոցները երկարաձգելը և հարցը բարձրացվելու է կառույցի առաջիկա գագաթնաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-18-ը:
«Բոլոր 28 երկրները վստահ են, որ մարտյան համաձայնությունները, որոնք հստակ կապ են հաստատում մինսկյան համաձայնությունների ամբողջական իրագործման ու պատժամիջոցների միջև, նախկինի պես գործում են»,-ընդգծել է պաշտոնյան: