211652_close_icon
views-count2082 դիտում article-date 15:56 14-02-2015

Հակառակորդը վերջին 7 օրում 15.000 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 15000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն`անհրաժեշտության դեպքում դիմելով նաև համապատասխան գործողությունների: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր