211652_close_icon
views-count2578 դիտում article-date 21:57 14-03-2015

Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցը հիմնանորոգվում է. լուսանկարներ

Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցում Քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ 2014թ.-ի վերջից կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ: Նախորդ տարի այդ նպատակին պետբյուջեից հատկացվել է 100 մլն դրամ, այս տարի կհատկացվի ևս 500 մլն դրամ: Շինարարության ավարտը նախատեսվում է 2016թ.-ին: Ծրագրի ընդհանուր արժողությունը՝ 1 մլրդ 150 մլն դրամ է: Ներկա դրությամբ 80 տոկոսով ավարտվել են քանդման, 15 տոկոսով՝ սեյսմազինվածության, 15 տոկոսով՝ հարդարման աշխատանքները: Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել փուլառփուլ իրականացվող քանդման աշխատանքները, ավարտել 2 մասնաշենքերի կառուցապատումը, 5 մասնաշենքերի սեյսմազինվածության բարձրացման և հարդարման աշխատանքները, իրականացնել մասնակի բարեկարգում և արտաքին կոմունիկացիաների ապահովում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր