211652_close_icon
views-count36305 դիտում article-date 17:44 15-03-2015

Կոտայքի մարզի ոստիկանները, փրկարարները գյուղացիների օգնությամբ Արզնիի ձորից դուրս են բերում տղամարդու դին. մահվան հանգամանքները պարզվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ատացվել, որ Արզնիի ձորում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել է Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Հարություն Տանանյանի գլխավորությամբ: Այս պահին Աբովյանի հշրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ խմբի պետ Սերյոժա Մկրտչյանի գլխավորությամբ, ոստիկանների հետ սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի դատական բժիշկը, ով տեղում դիակի զննություն կկատարի, ինչից հետո փրկարարները մեծ դժվարությամբ՝ մոտ 1 կմ ոտքով, դին տեղափոխելու են շտապօգնության մեքենայի մոտ: Առաջին պահից ոստիկանների հետ է Նուռնուսի գյուղապետ Մնացական Գևորգյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Վիգեն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկություների՝ մահացածը հանդիսանում էր Կոտայքի մարզի Ջրաբեր համայնքի բնակիչ, 49-ամյա Արշակ Առաքելյանը, ով, որպես անհայտ կորած, ոստիկանության Կոտաքի բաժնի կողմից որոնվում էր այս տարվա հունվարի 9-ից և նշված փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Մահվան հանգամանքերը պարզվում են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր