5222 դիտում
10:40 20-05-2014
Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. փրկարարները գյուղացիների օգնությամբ տան փլատակից դուրս են բերում 85-ամյա միայնակ ապրող կնոջ դին
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Ծաղկավան գյուղում տան փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել Տավուշի մարզի Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատը և ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում փլուզվել է նույն գյուղի բնակչուհի, 85-ամյա Սիրվարդ Յոլչյանի տան ննջարանի պատը, և տարեց կինը, ով այդ պահին քնած է եղել, մնացել է փլատակի տակ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը հայտնեց, որ կինը բնակվում էր միայնակ և այս պահին գյուղացիների օգնությամբ հրշեջ-փրկարարները քարերը հեռացնում են, որպեսզի փլատակի տակից կնոջ դին դուրս բերվի: Տեղում աշխատում է նաև ոստիկանության քննչական խումբը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)